unnamed
«WebԾիրան» համահայկական կինոփառատոն` նոյեմբերի 15-ից

“Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսությունը հայտարարում են “WebԾիրան” համահայկական կինոփառատոնի անցկացման մասին:

 

“WebԾիրան” համահայկական կինոփառատոնը կմեկնարկի նոյեմբերի 15-ին եւ կավարտվի դեկտեմբերի 25-ին:

 

“WebԾիրան” համահայկական կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ:

 

Յուրաքանչյուր ֆիլմ webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ ցուցադրվելու է 5 (հինգ) օր անընդմեջ, եւ այդ ընթացքում տեղի է ունենալու ինտերնետ քվեարկություն webtv.am ինտերնետ հեռուստատեսության կայքում:

 

Հաղթող 2 (երկու) ֆիմերը որոշվելու են ինտերնետ քվեարկության միջոցով:

 

“WebԾիրան” համահայկական կինոփառատոնի արդյունքները հրապարակվելու են դեկտեմբերի 25-ին, հատուկ մրցանակաբաշխության ժամանակ:

 

Սահմանված  է  2 (երկու) մրցանակ. “WebԾիրան գլխավոր մրցանակը 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ խրախուսական մրցանակ` 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

 

“WebԾիրան” համահայկական կինոփառատոնին կարող են մասնակցել Հայաստանում եւ արտերկրում ապրող բոլոր հայ կինոռեժիսորները:

 

“WebԾիրան” համահայկական կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչեւ 20 րոպե տեւողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ այլն:

 

“WebԾիրան” համահայկական կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական միջոցով:

 

Ֆիմերը “WebԾիրան” համահայկական կինոփառատոնում ընդգրկելու համար դրանք պետք է ներկայացնել DVD ֆորմատով` “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի գրասենյակ մինչեւ նոյեմբերի 5-ը:

 

Գրասենյակի հասցեն է`Երեւան 0001, Մոսկովյան 3, հեռ. +374 10 52 10 42

 

Ֆիմերը “WebԾիրան” համահայկական կինոփառատոնին ներկայացնող հեղինակները դրանով հավաստում են, որ դրանց ցուցադրման հեղինակային իրավունքների խնդիրների համար “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնը եւ webtv.am ինտերնետ հեռուստատեսությունը պատասխանատու չեն:

 

Ֆիլմերը webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ ցուցադրվելու են ինտերնետ ցուցադրության համար սահմանված տեխնիկական որակով:

 

Լրացուցիչ մանրամասների համար զանգահարել

 

“Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի գրասենյակ /Մոսկովյան 3, հեռ.` +374 10 52 10 42

 

webtv.am ինտերնետ հեռուստատեսության գրասենյակ /Արշակունյաց 2, հեռ.` +37410 52 17 75 (425)

Leave a Reply to Vigen Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Jasemin

Most help atrciles on the web are inaccurate or incoherent. Not this!

Davo Hakobyan

շատ հետաքրքիր էր

Karine

[email protected]

Shushan

[email protected]

ԳՈՀԱՐ

Շատ խոստումնալից ֆիլմ է:

bella

“Hin u nor Kond”
Shat hetakrkir er

Vigen

Hin u nor [email protected] shat vorakov, hetaqrqir u tpavorich film er,

Aram

isk [email protected] vortex e linelu aysor es uzum em nerka linel

Artak

http://www.gaiff.am/am/news/2012/11/12/05.102012/ Ինչու՞ են տարբեր ինֆորմացիա հայտարարում: Ո՞րն է ճշգրիտը: